Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան և ավագ Դանիել Կարվախալը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից։
Ինչպես հաղորդում է հեղինակավոր The Athletic պարբերականը, 34-ամյա ֆուտբոլիստը տեղյակ է «սերուցքայինների» որոշման մասին, ըստ որի՝ ակումբը չի պատրաստվում երկարաձգել նրա հետ գործող պայմանագիրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կարիերան Սաուդյան Արաբիայում կամ մերձավորարևելյան մեկ այլ երկրում շարունակելու տարբերակը բարդ է համարվում՝ տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակի պատճառով։
Կարվախալը «Ռեալի» սան է։ «Սերուցքայինների» կազմում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 449 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 65 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Արքայական ակումբի կազմում Կարվախալը 6 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, ևս 4 անգամ՝ դարձել Իսպանիայի չեմպիոն։


























































