Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է AS պարբերականը, մադրիդյան ակումբը պատրաստ է լրջորեն դիտարկել 23-ամյա ֆուտբոլիստի վաճառքի տարբերակը՝ շահավետ առաջարկ ստանալու դեպքում։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբում կասկածում են ֆրանսիացի կիսապաշտպանի հեռանկարներին, որը թիմի կազմում հանդես է գալիս 2021 թվականից։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆրանսիացի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։


























































