«Ինտերը» «Բարսելոնային» իր պահանջներն է ներկայացրել թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ։ Sport Mediaset-ի տեղեկացմամբ՝ միլանցիները կատալոնացիներից 90 մլն եվրո ու երկու խաղացողի են պահանջում՝ կիսապաշտպան Արտուրո Վիդալի լիարժեք տեղափոխությունն ու հարձակվող Անտուան Գրիզմանի մեկ տարվա վարձակալություն։
Հունիսի առաջին երկու շաբաթվա ընթացքում Մարտինեսին, համաձայն պայմանագրում առկա կետի, հնարավոր կլինի 111 մլն եվրոյով գնել։ Վիդալը գնահատվում է 20 մլն եվրո։ Գրիզմանի վարձակալության օգնությամբ «Բարսելոնան» կկարողանա տնտեսել ֆրանսիացու աշխատավարձը, սակայն ոչ մի փոխհատուցում չի ստանա խաղացողի համար, որի համար 2019 թվականին 100 մլն եվրո էր վճարել։
22-ամյա Լաուտարո Մարտինեսի պայմանագիրն «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։ 2019/20 թվականներին արգենտինացին «Ինտերի» կազմում անցկացրած 31 խաղում խփել է 16 գոլ ու դարձել 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։