Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Տորինոն» սեփական հարկի տակ ընդունեց Միլանի «Ինտերին»։ Թուրինում կայացած հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2։2 հաշվով։
Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Մարկուս Տյուրամը (23-րդ րոպե) և Յան Բիսեկը (61-րդ րոպե): Տանտերերը կարողացան հետ բերել կորցրածը. աչքի ընկան Ջովանի Սիմեոնեն (70-րդ րոպե) և Նիկոլա Վլաշիչը (79-րդ րոպե)։
«Ներաձուրիների» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ 80-րդ րոպեին։
Այս հանդիպումից հետո «Ինտերը» 79 միավորով շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» իր ակտիվում ունի 41 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ



























































