Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» Ասիայի ակումբային կարևորությամբ երկրորդ մրցաշարի՝ ԱՖԿ Չեմպիոնների լիգա 2-ի քառորդ եզրափակիչում արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Վասլի» նկատմամբ։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը մրցակցի հարկի տակ առավելության հասավ 4-0 հաշվով:
Դուբայի «Զաբել» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ: Էր-Ռիյադը ներկայացնող թիմը խաղի ելքը վճռեց դեռ առաջին կեսում: 11-րդ րոպեին հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ խփելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 969-րդ գոլը: 24-րդ րոպեին պաշտպան Ինիգո Մարտինեսը կրկնապատկեց «Ալ-Նասրի» առավելությունը, իսկ ընդամենը երկու րոպե անց Աբդուլելա Ալ-Ամրին հաշիվը դարձրեց խոշոր: Հանդիպման վերջակետը 80-րդ րոպեին դրեց Սադիո Մանեն՝ ձևակերպելով 4:0 վերջնահաշիվը:
Այս հաղթանակի շնորհիվ «Ալ-Նասրը» նվաճեց մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ ուժերը կչափի «Ալ-Հուսեյն» (Հորդանան) — «Ալ-Ահլի» (Կատար) զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցն արդեն հայտնի է. ճապոնական «Գամբա Օսական» կպայքարի տիտղոսի համար մայիսի 17-ին կայանալիք վճռորոշ խաղում:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































