Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) հայտարարել է, որ Դոհայում նախատեսված սպորտային մամնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի ժամկետը երկրորդ անգամ է տեղափոխվում։ Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Սկզբում մրցաշարի անցկացման ժամկետները մարտից փոխվեցին հունիս, այժմ էլ այն հետաձգվել է անորոշ ժամանակով։ Նոր ժամկետը մարզաձևի միջազգային ֆեդերացիան կհայտնի ավելի ուշ։
Այսօր հայտնի էր դարձել նաև, որ Բադմինթոնի միջազգային ֆեդերացիան հայտարարել է Մեծ մրցանակի խաղարկության երեք փուլերի հետաձգման մասին:
Ավելի վաղ հետաձգվել էին նաև գեղալողի համաշխարհային շարքի մրցաշարը (մրցումների շրջանակում ծրագրված է 9 փուլ) և Թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը։