UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրել է, թե ինչպես է իր ընկերը՝ UFC-ի միջին քաշային կարգի գործող չեմպիոն Խամզաթ Չիմաևը, ժամանակ անցկացնում առաջիկա տիտղոսային մենամարտի նախապատրաստական ճամբարում։
Կադրերում երևում է, թե ինչպես են Չիմաևն ու նրա թիմակիցները հանգստանում և լիցքաթափվում ծանր մարզումներից հետո՝ խաղալով հայտնի PUBG տեսախաղը։
Տեսանյութում Ծառուկյանը կատակում է.
«Խամզաթն ասում է՝ արի հավաքի, ուրախ կլինի։ Շատ ուրախ է, շա՜տ։ Ուղղակի հիանալի է»։
Ի պատասխան՝ չեմպիոնն արդարանում է. «Սարերում ուրիշ անելու բան չկա, եղբայր»։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում կայանալիք UFC 328 մրցաշարում Խամզաթ Չիմաևը չեմպիոնական գոտին կպաշտպանի ամերիկացի Շոն Սթրիքլենդի դեմ մենամարտում։
Անպարտելի Չիմաևն MMA-ում անցկացրել է 15 մենամարտ՝ տոնելով նույնքան հաղթանակ։ Շոն Սթրիքլենդն իր ակտիվում ունի 30 հաղթանակ՝ անցկացրած 37 մենամարտերում։
Arman Tsarukyan laughs about being invited to help Khamzat Chimaev in camp… only to find the team spending the evening playing PUBG.
Even during fight camp, Khamzat still makes time to game 🎮🔥
(Via @ArmanUfc ) pic.twitter.com/cftGTrsMfu
— Red Corner MMA (@RedCorner_MMA) March 16, 2026


























































