Ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խնդրել է 4 ամսով հետաձգել իր աշխատավարձի վճարում, տեղեկացնում է Goal-ը:
Կորոնավիրուսի համաճարակը ֆինանսական խնդիրներ է առաջացրել ակումբի համար և ֆուտբոլիստը որոշել է ընդառաջ գնալ «Մոնակոյին»:
Այսպիսով, ֆրանսիական ակումբը 2 միլիոն եվրոն կվճարի ավելի ուշ: Բացի այդ, կխնայի հավելյալ 500. 000 եվրո:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասի 95-ամյա տատիկը վարակվել էր կորոնավիրուսով: