Անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հայ հարձակվող Ֆինն Գերագուսյանն արձագանքել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելուն։
18-ամյա խաղացողն Instagram-ի իր էջի stories բաժնում հավաքականի մարզահագուստով լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.
«Իսկապես երախտապարտ եմ ազգային գլխավոր թիմում հանդես գալու հնարավորության համար»,- նշել է Գերագուսյանը՝ կից տեղադրելով Հայաստանի դրոշը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ։ 3 օր անց Եղիշե Մելիքյանի թիմը Երևանում կմրցի Բելառուսի հետ։




























































