«Բարսելոնայի» նախագահի պաշտոնից վերջերս հրաժարական տված Ժոան Լապորտան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ատլետիկոյից» կրած 0-4 հաշվով ծանր պարտությունից հետո։
Սպասելի էր, որ Լապորտան իր խոսքում կանդրադառնա մրցավարությանը՝ սուր քննադատության ենթարկելով մրցավարական անձնակազմի աշխատանքը։
Իր ելույթի սկզբում Լապորտան լիակատար աջակցություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ մարտի 3-ին սեփական հարկի տակ կայանալիք պատասխան խաղում «կապտանռնագույնները» ի զորու են բեկել դիմակայության ընթացքը։
«Երեկ մենք բախվեցինք մի շարք անբարենպաստ հանգամանքների՝ սկսած խաղադաշտի վատ վիճակից մինչև սխալմամբ չեղարկված գոլը, որը թույլ չտվեց վերադառնալ խաղ։ Սակայն դա հնարավոր է անել պատասխան հանդիպմանը, եթե մենք բոլորս միասնաբար առաջ մղենք թիմին՝ ինչպես այն մեծ ու էպիկական երեկոների ժամանակ, որոնք միասին ապրել ենք։
Ոչինչ պատահական չի լինում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է պայքարենք ամեն ինչի և բոլորի դեմ», — հայտարարել է Լապորտան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցավարության որակից իրենց վրդովմունքն էին հայտնել նաև «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և ակումբի մարզական տնօրեն Դեկուն։



























































