«Բարսելոնայի» պաշտպան Էկտոր Ֆիրպոն հնարավոր է կարիերան շարունակի Իտալիայում: Այս մասին տեղեկացնում է calciomercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, կատալոնական ակումբը մտադիր է վարձավճարով տալ 23-ամյա ֆուտբոլիստին: Հիմնական հավակնորդներից մեկը «Ռոման»է:
Ֆուտբոլիստը կատալոնյան թիմ էր տեղափոխվել նախորդ տարի՝ «Բետիսից»: