«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի նպատակների մասին՝ նշելով, որ «կապտանռնագույնները» երազում են նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։
«Բոլորն են ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում, քանի որ դա մեծագույն մրցաշար է։ Նոր ձևաչափով լիգայի փուլի վերջին հանդիպումն անհավանական էր։ Երկրպագուների էմոցիաները տեսնելը պարզապես ֆանտաստիկ էր։ Սա է իսկական ֆուտբոլը։
Մեր պարտականությունն է աշխատել և ամեն օր ավելի լավը դառնալ՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու երազանքին մոտենալու համար։ Դա ոչ միայն երկրպագուների, այլև մեր երազանքն է։ Մենք գիտակցում ենք, որ դա շատ բարդ է, ուստի պարտավոր ենք անդադար աշխատել», — ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ վերջին անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգան հաղթել է 2015 թվականին։ Կատալոնական ակումբն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 31-ին՝ Լա Լիգայի շրջանակում հյուրընկալվելով «Էլչեին»։
























































