«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 8-րդ տուրում սպասվող «Բենֆիկայի» դեմ հանդիպումը։
«Սա մեզ համար չափազանց կարևոր հանդիպում է։ Վաղը մեզ անհրաժեշտ է վաստակել երեք միավոր՝ լավագույն ութնյակում մեր տեղն ապահովելու համար։ Եթե ցանկանում ենք հաղթել, պետք է լինենք ծայրաստիճան կենտրոնացած։ Դա հաջողության հասնելու միակ ճանապարհն է։ Սպասվում է շատ բարդ պայքար», — նշել է Արբելոան մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդհանուր փուլի 7 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Բենֆիկան» 6 միավորով 29-րդ տեղում է։























































