Մարոկկոյի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (FRMF) հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստային աշխատանքի հրավիրելով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի տվյալների՝ Ինիեստան ընդգրկված է ֆեդերացիայի ծրագրերում, սակայն նրա կոնկրետ պաշտոնը դեռևս հստակեցված չէ։
Հիշեցնենք, որ 2024 թվականին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ինիեստան սկսել է հաճախել մարզչական դասընթացների։ Ավելի վաղ ֆուտբոլիստը բազմիցս հայտնել էր մարզչական կարիերա սկսելու իր ցանկության մասին։
41-ամյա Ինիեստան Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է 2010 թվականի աշխարհի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (2008 և 2012 թվականներին):
Հավելենք, որ 2030 թվականի Աշխարհի առաջնությունը անցկացվելու է Մարոկկոյում, Իսպանիայում և Պորտուգալիայում (մեկական խաղ կընդունեն Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայը):




























































