Պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն հաջողությամբ բուժզննում է անցել «Բարսելոնայում», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Երեքշաբթի նախատեսված է 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ստորագրման արարողությունը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «կապտանռնագույնները» սաուդյան «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստին վարձակալելու են մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
Կանսելուն արդեն խաղացել է «Բարսելոնայում» 2023/24 մրցաշրջանում։ Նախկինում նա հանդես է եկել նաև «Բենֆիկայում», «Վալենսիայում», «Ինտերում», «Յուվենտուսում», «Բավարիայում» և «Մանչեսթեր Սիթիում»։
«Բարսելոնան» 49 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Հինգշաբթի Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կհյուրընկալվի «Ռասինգին»։
























































