«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դեմ չէ դիտարկել պաշտպան Ռոնալդ Արաուխոյի վաճառքի տարբերակը։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Արաուխոն կատալոնական ակումբի ավագներից մեկն է։ Ըստ աղբյուրի՝ ամռանը նրան կարող են թույլ տալ տեղափոխվել այլ թիմ, եթե նրան դիմաց առաջարկվի մոտ 40 միլիոն եվրո։
26-ամյա ֆուտբոլիստը վերջերս է վերսկսել մարզումները թիմի հետ՝ հոգեբանական խնդիրների պատճառով առաջացած դադարից հետո։
Ուրուգվայցու գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի կեսերը։ «Կապտանռնագույնների» կազմում ուրուգվայցին անցկացրել է 190 հանդիպում, դարձել 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։



























































