Ֆուտբոլային անվանի մասնագետ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ֆուտբոլիստները պետք է ավելի շատ օգնեն հասարակ մարդկանց.
«Ալեսանդրո Դել Պիերոն միջոցներ է հավաքում իտալական Կարմիր խաչի համար, իսկ Ռայան Գիգզը Մանչեսթերի իր հյուրանոցում սենյակներ է տրամադրել բուժաշխատողներին: Սա հիանալի օրինակն է նրա, թե ինչպես կարող են ֆուտբոլային մարդիկ կամ թիմերը լավություն անել և ցույց տալ, որ նրանց համար մեկ չէ: Բայց արդյոք մենք դա բավականաչա՞փ ենք անում:
Շատ երկրներում լուրջ վեճեր ծավալվեցին այն մասին՝ արդյոք ֆուտբոլիստները պե՞տք է համաձայնեն աշխատավարձերի նվազեցման, թե՞ ոչ: Չեմ կարող այդ մասին խոսել, քանի որ դա ակումբների ներքին գործն է, բայց ես վստահ եմ, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, որոնք շատ գումարներ են աշխատում, պետք է հասկանան՝ իրենց բախտը որքան է բերել, և օգնեն իրենց համայնքների մարդկանց այս սարսափելի ժամանակահատվածում:
Ես չեմ խոսում միայն փողի մասին: Խոսքը նաև հատկացրած ժամանակի մասին է: Պետք է օգուտ քաղել սեփական կարգավիճակից և հասարակության ակտիվ անդամ լինել: Հենց այդ հասարակության անդամներն են աջակցում ակումբներին և վճարում հեռուստատեսային բաժանորդագրության համար, ինչը սպորտն այսքան եկամտաբեր, իսկ ֆուտբոլիստներին՝ հարուստ է դարձնում»,- ասել է Կապելոն: