«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն, որը վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում, կարող է վերադառնալ ԱՊԼ:
Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Լեսթերը», «Չելսին», «Տոտենհեմը», «Արսենալն» ու «Էվերթոնը»: «Բարսելոնան» ցանկանում է տրանսֆերի վաճառքից ստանալ 90 մլն եվրո, սակայն հասկանում է, որ ստեղծված իրավիճակում 75 մլն եվրոն ևս նախընտրելի տարբերակ է:
Կա տարբերակ, որ 27-ամյա կիսապաշտպանը մեկ տարի էլ կխաղա վարձակալությամբ, այս անգամ՝«Էվերթոնում»: Կոուտինյոն լավ հարաբերություններ ունի Գոմեշի, Մինային ու Դինի հետ:
Կոուտինյոն 2013-2018 թթ-ին խաղացել է «Լիվերպուլի» կազմում: «Լիվերպուլը» ցանկություն չունի վերադարձնել խաղացողին, իսկ «Բավարիան» չի ցանկանում գնել նրա ամբողջական տրանսֆերը: