Ռուսական «Սոչիում» վարձավճարով հանդես եկող Ալեքսանդր Կոկորինը հայտարարել է, որ «Ռոման» հետաքրքրված է իր ծառայություններով, տեղեկացնում է Match-ը:
«Գիտեմ, որ «Ռոման» ցանկանում է գնել ինձ: Կարծում եմ ՝ դա կարիերաս շարունակելու լավ տարբերակ է:
Մի քանի իտալական ակումբներից էլ են զանգահարել իմ գործակալին ու քննարկել իմ հնարավոր տեղափոխությունը»,- ասել է Կոկորինը:
Հիշեցնենք, որ Կոկորինի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Զենիթին»:
Հավելենք, որ 29-ամյա հարձակվողը ՌՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրել է 4 հանդիպում և դարձել ՝ 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: