«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին:
Sky Sports-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը պատրաստ չէ մեծ գումար վճարել 23-ամյա ֆուտբոլիստի համար և առաջարկում է «Տոտենհեմին» նրա դիմաց պաշտպաններ Սամուել Ումտիտիին և Նելսոն Սեմեդուին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» հետաքրքրված է կիսապաշտպան Արտուրով, բայց «Բարսելոնան» մտադիր չէ վերջինիս այդ գործարքում:
Իր հեևթին «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել։ Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնան» արդեն բանակցություններ է վարում թուրինյան ակումբի հետ և պատրաստ է առաջարկել բրազիլացի Արտուր Ռամոսին՝ Միրալեմ Պյանիչի փոխարեն: