UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել միջին քաշային կարգի գործող չեմպիոն Խամզատ Չիմաևի հետ։
Չիմաևը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա և կլինի Արմանի մարտավկաներից մեկը Դեն Հուկերի դեմ մենամարտում։ Ավելի վաղ Ծառուկյանը օգնել էր Չիմաևին չեմպիոնական մենամարտին պատրաստվելու հարցում։
«Ծանր հրետանին տեղում է», – տեսանյութին կից գրել է Ծառուկյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ծառուկյանի և Հուկերի միջև մենամարտը կդառնա UFC Fight Night 265-ի գլխավոր իրադարձությունը։ Մրցաշարը կկայանա նոյեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։


























































