«Բարսելոնայի» փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է կատալոնական ակումբում իր երիտասարդ թիմակիցների մասին։
37-ամյա լեհ հարձակվողը «կապտանռնագույնների» ներկայիս կազմի ամենատարեց ֆուտբոլիստն է։ Թիմի մի շարք խաղացողներ գրեթե 20 տարով փոքր են վետերան հարձակվողից։
«Հիշում եմ, թե ինչպիսին էի այդ տարիքում, ինչ էի անում, և ինձ համար դժվար է ինձ համեմատել նրանց հետ։ Հիմա ես ավելի մեծ եմ, քան թիմակիցներիցս մի քանիսի ծնողները։ Երիտասարդ խաղացողները ինձ վերաբերվում են ինչպես հոր, ինչը զվարճալի է, բայց հիանալի»,- նշել է Լևանդովսկին՝ որի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։



























































