«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա մի քանի հանդիպումները։
Ինչպես հայտնում է AS պարբերականի լրագրող Խավի Միգելը, կատալոնական ակումբի ֆուտբոլիստի մոտ ազդրի մկանի վնասվածք է ախտորոշվել։
22-ամյա իսպանացին բաց կթողնի մոտ երեք շաբաթ և չի կարողանա մասնակցել նոյեմբերի 5-ին կայանալիք «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպմանը և նոյեմբերի 9-ին կայանալիք «Սելտայի» դեմ Լա Լիգայի խաղին։
Նշենք, որ նոյեմբերի 2-ին կայանալիք «Էլչեի» դեմ խաղը Պեդրին բաց կթողներ կարմիր քարտի պատճառով, որը ստացել էր «Ռեալի» (1:2) դեմ «Էլ Կլասիկոյի» վերջնամասում։




























































