Իսպանիայի դատախազությունը «Բարսելոնա» ակումբին կանչել է դատարան՝ որպես հանցագործության մեջ կասկածվող կողմ և պահանջել ներկայացնել «Նեգրեյրայի գործով» վճարումների բնօրինակ փաստաթղթերը։
Դատարանի որոշմամբ՝ ակումբը պարտավոր է տրամադրել Dasnil 95 SL և Nilsad SCP ընկերությունների հետ կնքված պայմանագրերի բնօրինակները, որոնք պատկանում էին մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։
«Բարսելոնայի» անունից դատարանում հանդես կգա փոխնախագահ Էլենա Ֆորտը։ Դատական նիստը նշանակված է 2026 թվականի հունվարի 27-ին, հայտնում է AS պարբերականը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնայի» և նրա ղեկավարության դեմ կաշառակերության մեղադրանքներ էին առաջադրվել։
2025 թվականի ամռանը Իսպանիայի հակակոռուպցիոն մարմինները դատարան էին կանչել ակումբի նախագահ Ժոան Լապորտային, ինչպես նաև նախկին գլխավոր մարզիչներ Լուիս Էնրիկեին և Էռնեստո Վալվերդեին՝ որպես վկաներ։




























































