Իսպանացի լրագրողները նկատել են «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի և «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի միջև տեղի ունեցած բանավեճը Լա Լիգայի 10-րդ տուրի «Էլ Կլասիկոյի» ավարտից հետո:
Խաղը կայացել է հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով:
Movistar+ հեռուստաալիքի El Día Después հաղորդման համաձայն՝ խաղից հետո, երբ թիմերի խաղացողները շարժվել են դեպի տրիբունաների տարածք, Լամին Յամալը Վինիսիուսին հարցրել է.
«Կռվե՞նք»:
Բրազիլացին պատասխանել է կարճ.
«Գնացինք»:
Ներկայումս «Ռեալը» 10 խաղից հետո 27 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» 22 միավորով երկրորդն է: Խաբի Ալոնսոյի թիմն Իսպանիայի առաջնությունում 5 միավորով առաջ է իր մոտակա հետապնդողից:




























































