Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության 11-րդ տուրում՝ առաջատար «Գուրնիկի» դեմ խաղում։
«Լեգիան» մրցաշարային աղյուսակի ներկայիս առաջատարին պարտվել է 1։3 հաշվով, իսկ վարշավացիներին ներկայացնող ակումբի միակ գոլը հանդիպման 90-րդ րոպեին հեղինակել է Բիչախչյանը։
Հիշեցնենք, որ Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Իռլանդիայի դեմ խաղերի համար։




























































