Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը Twitter-ի իր էջում կոչ է արել թենիսի երկու ամենաազդեցիկ կառույցներին՝ ATP-ին ու WTA-ին միավորվել այս բարդ օրերին։
«Հետաքրքիր է՝ միայն ե՞ս եմ մտածում, որ եկել է տղամարդկանց և կանանց թենիսի միավորման ու միասին գործելու ժամանակը:
Ես չեմ խոսում կորտում մրցումների մասին, այլ խոսում եմ երկու կառավարող մարմինների միացման մասին»,-գրել է Ռոջերը։
Շվեյցարացու հայտարարությանն արդեն արձագանքել են Պատրիկ Մուրատողլուն, Սիմոնա Հալեպը և ուրիշներ։
Տղամարդկանց թենիսի միցոցառումները իրականացվում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) կողմից, մինչդեռ կանանցը՝ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) կողմից։