«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որն այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում, պատմել է կարիերայի որոշակի փուլում ունեցած դեպրեսիայի մասին.
«Որոշակի պահի՝ հատկապես սկզբում, սպասում էի երեկոյին, որպեսզի վերջապես հաբերս ընդունեմ ու հանգստանամ: Այլևս ոչինչ չէի ցանկանում: Վատ ժամանակաշրջան էր: Իմ մտերիմները գիտեն: Քանի դեռ նման խնդրի հետ չես բախվում, չես գիտակցում, թե դա ինչ է: Ինձ համար դժվար էր, բայց ես չէի դադարում մարզվել:
Այդ վիճակից ես դուրս եկա բոլորովին այլ մարդ դարձած, ես ավելի լավը դարձա: Կինս, որն այդ ժամանակ իմ ընկերուհին էր, միշտ իմ կողքին էր: Նա օրերով մնում էր իմ ծնողների տանը՝ ինձ հետ: Մարդիկ, ովքեր այդպիսի պահերին լինում են կողքիդ, կյանքն իմաստով են լցնում: Շնորհակալ եմ նրանց»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում The Sun-ը: