Անգլիայի առաջնության ակումբների բժիշկները մրցարջանի վերսկսման անվտանգ ծրագիր են մշակում, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, այն բանից հետո, երբ ԱՊԼ-ն վերսկսվի, ֆուտբոլիստներին կարող են ստիպել պաշտպանիչ դիմակներ կրել: Խաղացողները նաև ստիպված կլինեն միայնակ սնվել ու հրաժարվել ընդհանուր լոգարանի օգտագործումից:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում հետաձգվել կամ չեղարկվել են գրեթե բոլոր մարզական միջոցառումները: COVID-19-ի վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019-ի դեկտեմբերին՝ Չինաստանի Վուհան քաղաքում: Այդ ժամանակից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 2.5 մլն դեպք է գրանցվել, նրանցից ավելի քան 679 հազարն ապաքինվել են: Գրնացվել է մահվան ավելի քան 176 հազար դեպք:
Անգլիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 130 հազար դեպք է գրանցվել: