«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» ստադիոնի անվան իրավունքները վաճառելու մասին։
Կատալոնական ակումբը առաջին անգամ է վաճառում մարզադաշտի անվան իրավունքները։ Նպատակն է ստացված գումարներն ուղղվել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարին։
Կորոնավիրուսի պատճառով դադարեցված է ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը։
Իսպանիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության 204,178 դեպք։ Բուժվել է 72,410 մարդ։ Մահացել է 21,282 մարդ։