Հայաստանի ֆուտզալի գործող չեմպիոն «Երևանը» Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում շարունակում է իր մրցելույթները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում։
A խմբի երկրորդ տուրում «Երևանը» 3:2 հաշվով առավելության հասավ Անդորրայի չեմպիոն «Էնկամպի» նկատմամբ։ Հայկական ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Կարեն Խատուևը, Կարեն Մուրադանը և Աղասի Եզիազարյանը։
Խմբային փուլի վերջին խաղում «Երևանը» օգոստոսի 30-ին ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն «Ֆորցայի» հետ։




























































