Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Երևանը» Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում սկսեց Չեմպիոնների լիգայի նախնական փուլի ելույթները։
A խմբի առաջին տուրում «Երևանը» 1-3 հաշվով պարտվեց Սան Մարինոյի չեմպիոն «Մուրատային»։ Հայաստանի թիմի միակ գոլը 17-րդ րոպեին խփեց Կարեն Խատուևը։ «Մուրատայի» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Անտոնիո Յամիչիչը՝ գոլեր խփելով 10-րդ, 25-րդ և 36-րդ րոպեներին։
«Երևանը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 28-ին՝ մրցելով Անդորրայի չեմպիոն «Էնկամպի» հետ։ Խմբային փուլի վերջին խաղում՝ օգոստոսի 30-ին, հայկական թիմը կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն «Ֆորցայի» հետ։




























































