«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան մրցել է իր կնոջ հետ՝ պարզելու համար ո՞վ է ավելի արագ: Սակայն հասկանալի է, որ ուժերը հավասար չէին, և․․․
Instagram- ում տեղադրված տեսանյութում բրազիլացին առաջ է վազել իր կնոջից՝ Նատալյա Ֆելիքսից, ով կարտինգի ղեկին էր: Դրանից հետո Կոստան մարտահրավեր է նետել Ֆորմուլա 1-ի արշավորդ Չարլզ Լեկլերին։
«Դուգլաս Կոստան ընդդեմ Նատալյա Ֆելիքսի: Այս շաբաթ ես անպարտելի եմ: Չարլզ Լեկլեր, դուք հաջորդն եք», — գրել է Կոստան Instagram- ում: