Անգլիական «Լիդսը» կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստային, եթե Ռաֆինյան հեռանա ակումբից այս ամառ, հայտնում է tribalfootball.com-ը: Իտալիայի չեմպիոնը պատրաստ է բաժանվել իր խաղացողից:
Նշենք, որ Ռաֆինյայի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլը» և եվրոպական մի շարք բարձրակարգ ակումբներ:
Հիշեցնենք, որ այժմ Դուգլաս Կոստան վարձավճարով է խաղում «Բավարիայում»: