«Վաշինգտոնի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը պատասխանել է խաղային կարիերան ավարտելու մասին լուրերին:
«Այս մրցաշրջանից հետո ես ունեմ պայմանագրի ևս մեկ տարով: Տեսնենք ինչ կլինի։Ես առողջ եմ և դեռ սիրում եմ հոկեյը: Ես կշարունակեմ խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ խաղի նկատմամբ կիրք ունեմ: Բայց ես չեմ ցանկանում լինել այնպիսի թիմի խաղացող, որը պարզապես սահում է սահադաշտում և զբաղեցնում է ինչ-որ մեկի տեղը», — ասել է Օվեչկինը Hockey At Home շոուի ժամանակ:
Ավելի վաղ NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրեցկին ասել է, որ «Վաշինգտոնի» հարձակվող Ալեքսանդր Օվչեկինը կարող է վերադառնալ Ռուսաստան՝ այնտեղ իր կարիերայի վերջին տարիներն անցկացնելու համար: