«Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Հերնան Կրեսպոն կարծում է, որ 22-ամյա իր հայրենակից Լաուտարո Մարտինեսի համար դեռ վաղ է լքելը միլանյան ակումբը՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար:
«Նա, անկասկած, պետք է մնա «Ինտերում»՝ մեկ պարզ պատճառով․ նա հայտնի դարձավ հանդես գալով Արգենտինայում՝ խաղալով «Ռասինգի» կազմում, այնուհետև տեղափոխվեց «Ինտեր», որտեղ մեկ մրցաշրջան նստեց պահեստայինների նստարանին, և միայն դրանից հետո ամրապնդվեց մեկնարկային կազմում:
Սա նրա առաջին մրցաշրջանն է, որպես անփոխարինելի խաղացող «Ինտերի» համար: Նրան պետք է առնվազն երեք տարի ֆուտբոլային աճն ավարտին հասցնելու համար, որից հետո նա կարող է մտածել այլ ակումբ տեղափոխվելու մասին», — Կրեսպոյին մեջբերում է Gazzetta dello Sport-ը: