Կոմորյան կղզիները ներկայացնող 23-ամյա դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուն պայմանագիր է ստորագրել Երևանի «Արարատի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անզիմատի-Աբուդուն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական «Մարտիգ», «Կևիյի-Ռուան» և «Ստադ Պուատևեն» ակումբներում։
Ֆուտբոլիստը նաև Կոմորյան կղզիների ազգային հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 5 հանդիպման։




























































