Ռուսական «Զենիթի» բրազիլացի ֆուտբոլիստ Մալկոմը խոսել է «Բարսելոնայում» ունեցած իր մրցելույթների մասին, տեղեկացնում է La Cadena SER-ը:
«Դրական հիշողություններ ունեմ այդ ժամանակահատվածից, չնայած կարծում եմ, որ ինձ հետ անարդար վարվեցին:
Ես ավելի շատ խաղաժամանակ էի ակնկալում ստանալ, բայց այդպիսի թոփ ակումբներում դա այնքան էլ հեշտ չէ»,- ասել է Մալկոմը:
Հիշեցնենք, որ 23-ամյա բրազիլացին անցած ամռանն էր կատալոնական ակումբից տեղափոխվել «Զենիթ»: Տրանսֆերի արժեքը կազմել էր 40 միլիոն եվրո:
ՌՊԼ-ի այս մրցաշրջանում Մալկոմը մասնակցել է 6 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: