49 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մահվան պատճառները չեն նշվում։
Արսեն Եղիազարյանը եղել է Հայաստանի կանանց շախմատի հավաքականի գլխավոր մարզիչը, ինչպես նաև Համաշխարհային երկու Օլիմպիադաների մասնակից։ «Երևան» ակումբի կազմում 1995 թվականին նվաճել է Եվրոպայի ակումբային գավաթը։ 2012 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։
ArmSport-ի ողջ անձնակազմը ցավակցում է Եղիազարյանի ընտանիքին ու հարազատներին: