Արգենտինայի գավաթի 1/8 եզրափակիչում «Բելգրանոն» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ինդեպենդենտեի» դարպասը։
Ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով խփեց «Բելգրանոյի» երկրորդ գոլը։
Այս հաղթանակի արդյունքում «Բելգրանոն» դուրս եկավ Արգենտինայի գավաթի կիսաեզրափակիչ։ Մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։




























































