Սաուդական «Ալ-Նասրը» ընկերական խաղում 2։1 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Թուլուզի» նկատմամբ։
«Ալ-Նասրի» կազմում գոլերով աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Խալիլ Մարան։ Ֆրանսիական ակումբի միակ գոլը հեղինակեց Յան Գբոն։
Արաբական ակումբի կազմում նորամուտը նշեց Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիքսը։




























































