Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել «Ալ-Նասրի» հանդիպումների մինչև 25%-ը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆալահ Ալ-Քաթախնին իր սոցիալական ցանցերում։
Աղբյուրի համաձայն՝ Ռոնալդուն նոր գլխավոր մարզիչ Ժորժ Ժեզուշի հետ քննարկել է իր խաղաժամանակը գալիք մրցաշրջանում։ Որոշվել է խնայել ֆուտբոլիստի առողջությունը պակաս կարևոր խաղերում։ Հաշվի առնելով Ռոնալդուի տարիքը՝ մարզիչը և խաղացողը եզրակացրել են, որ անհրաժեշտ է խստորեն վերահսկել հարձակվողի ծանրաբեռնվածությունը։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն ստիպված էր բաց թողնել մի քանի հանդիպում գերհոգնածության պատճառով։ Նման իրավիճակները կանխելու համար նա համաձայնել է բաց թողնել մրցաշրջանի հանդիպումների առնվազն 25%-ը։ Ռոնալդուն ցանկանում է խուսափել վնասվածքներից և թեթև ցավերից՝ Աշխարհի առաջնությանը լավագույն մարզավիճակում մոտենալու համար։




























































