Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խորհուրդներ է տվել մադրիդյան թիմի աստղային հարձակվողներ Վինիսիուս Ժունիորին և Կիլիան Մբապեին։
Կրոսի համոզմամբ՝ բրազիլացին և ֆրանսիացին պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենան թիմային պաշտպանության հարցում։
«Լավ ֆուտբոլիստները կարող են և պետք է միասին խաղան։ Բայց նրանք նաև պետք է պաշտպանվեն։ Ինձ համար հարձակումն ու պաշտպանությունը միշտ անբաժան են եղել»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Goal պորտալը՝ հղում անելով Gazzetta dello Sport-ին։
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը իր կարիերան ավարտեց անցյալ ամռանը։ Գերմանացին տասը մրցաշրջան անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում։
























































