Այն մարզիկները, որոնց դոպինգային կանոնները խախտելու համար որակազրկման ժամկետն ավարտվում է 2020 թվականին, կկարողանան ելույթ ունենալ Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
Այս մասին հայտարարել է Աթլետիկայի բացասական երևույթների դեմ պայքարի անկախ ծառայության ղեկավար Բրեթ Կլոտիեն:
«WADA կանոնակարգով դոպինգի համար ստանդարտ պատիժը քառամյա որակազրկումն է: Դա պայմանավորված է օլիմպիական ցիկլի հետ: Բայց հիմա մենք կանգնած ենք անոմալիայի առջև: Օլիմպիական խաղերը հետաձգվել են, ուստի դրանից կօգտվեն որոշ մարզիկներ:
Սա տխուր իրավիճակ է, բայց այն հստակ սահմանված է օրինակարգով, քանի որ մրցույթներին մասնակցելու արգելքը հիմնված է ժամանակի վրա և կապված չէ հստակ իրադարձությունների հետ», – մեջբերում է Կլոտիեին Reuters-ը:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Դրանք տեղի կունենան 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: