«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ կարող է մասնակցել կատալոնական ակումբի նախագահի ընտրություններին, որը տեղի է ունենալու 2021 թվականին, ինչպես նաև անդրադարձել է «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրներին:
«Այս նախագիծը ինձ հետաքրքրում է: Ես հավաքում եմ մասնագետներ, որոնց վստահում եմ, քանի որ պետք է ուշադիր մտածեմ այն մասին, թե ինչպես կարելի է հակադարձել ակումբի անկայուն տնտեսական իրավիճակին:
Ինձ համար «Բարսելոնան» դարձել է երեք տրիլիոնի ակումբ․ մեկ տրիլիոն եկամուտ, մեկ տրիլիոն ծախս և մեկ տրիլիոն պարտք: Ես աշխատում եմ նոր մարզական նախագծի վրա, որը, հուսով եմ, կբարելավի «Բարսայի» իմիջը»,- մեջբերում է Լապորտային Cadenaser-ը: