Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը կարող է դառնալ անգլիական «Պլիմութ» ակումբի համասեփականատեր։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ամերիկացի ներդրողները ցանկանում են ձեռք բերել ակումբը, իսկ Բեյլին առաջարկվել է դառնալ գործարքի «դեմքը»՝ հայտնի անձնավորություն, ով կնպաստի նախագծի առաջմղմանը և հանրայնացմանը։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում «Պլիմուտը» Անգլիայի Չեմպիոնշիփում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը և նահանջել դիվիզիոնով։