Ֆրանսիական ՊՍԺ-ը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել իր աստղային հարձակվող Նեյմարին՝ կապված «Բարսելոնայի» կողմից հետաքրքրության հետ: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան՝ «Թվիթերի» իր էջում:
«Բարսելոնան» աշխատում է Նեյմարին վերադարձնելու ուղղությամբ, բայց ՊՍԺ-ը չի ցանկանում կորցնել իր խաղացողին: Փարիզեցիների մարզական տնօրեն Լեոնարդոն ֆուտբոլիստին պատրաստ է մինչև 2025 թվականը նախատեսված նոր պայմանագիր առաջարկել՝ տարեկան 38 մլն եվրո աշխատավարձով»,- հայտնում է աղբյուրը:
Հիշեցնենք՝ Նեյմարը 2017 թվականի օգոստոսին է դարձել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց: 27-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 80 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 69 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ:
Բրազիլացու գործող պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: