Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բեշիքթաշը» հյուրընկալվել էր «Սլովանին»:
Թուրքական ակումբը 2-4 հաշվով պարտվել է մրցակցին: «Բեշիքթաշի» կազմում կոպտագույն սխալ է թույլ տվել թիմի դարպասապահ Լորիս Կարիուսը:
26-ամյա գերմանացին դրվագներից մեկում անհաջող է դուրս եկել դարպասից ու բացի գնդակին հարվածել չկարողանալուց, նաև տապալել է թիմակցին:
Արդյունքում «Սլավիայի» ֆուտբոլիստը հայտնվել է դատարկ դարպասի առջև ու բացել հանդիպման հաշիվը:
Լորիս Կարիուսը հանդես է գալիս «Բեշիքթաշի» կազմում 2018 թվականից: