Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված առաջացած ֆինանսական ճգնաժամը «Բարսելոնային» ստիպել է մտքափոխվել. իսպանական գրանդը չի վճարի Լաուտարո Մարտինեսի հրաժարագինը:
Հիշեցնենք, որ արգենտինացու հրաժարագինը կազմում է 111 մլն ֆունտ: Մարտինեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ-ի հունիսի 30-ը: Կապտանռնագույնները ցանկանում էին գործարքում ներառել Ռակիտիչին, Սեմեդուին ու Ֆիրպոին, սակայն «Ինտերը» հրաժարվել է, քանի որ Կոնտեի ծրագրում նշված խաղացողներից ոչ մեկը չի մտնում:
Լաուտարոն «Ինտեր» է տեղափոխվել արգենտինական «Ռասինգից»: Այս մրցաշրջանում 22-ամյա հարձակվողն անցկացրած 31 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ: