Արգենտինական ֆուտբոլում մեծ սենսացիա է․ առաջին անգամ «Ատլետիկո Պլատենսե» ակումբը դարձավ այս երկրի չեմպիոն։
Դա տեղի ունեցավ «Ուրականին» նվազագույն առավելությամբ հաղթելուց հետո:
Չեմպիոնական փլեյ-օֆֆ փուլում Ֆավիո Օրսիի և Սերխիո Գոմեսի մարզած թիմը նախ դուրս թողեց պայքարից Հարավային Ամերիկայի գավաթի հաղթող «Ռասինգին», ապա «Պլատենսեն» հանդիպեց «Ռիվեր Փլեյթի» հետ՝ հաղթելով 11 մետրանոց հարվածաշարում:
Կիսաեզրափակչում ակումբը հանդիպեց «Սան Լորենցոյի» հետ, և վերջապես, եզրափակչում, Մայներոյի ջանքերի շնորհիվ, նրանք կարողացան երկրորդ խաղակեսում գոլ խփել և նվաճել չեմպիոնական տիտղոսը:
Նշենք, որ 21-րդ դարի մեծ մասի ընթացքում ակումբը հանդես էր գալիս ցածր դիվիզիոններում և կարողացավ վերադառնալ բարձրագույն լիգա միայն 2021 թվականին:




























































